Thynex Academy

MDP

Military Developer Program (MDP)-ը բացում է մրցութային ուղի ՀՀ Պաշտպանության նախարարության տեխնոլոգիական ստորաբաժանումում՝ ծրագրավորողի հաստիքով ծառայելու համար։ Սա հնարավորություն է պարտադիր ծառայությունը վերածել իրական ինժեներական փորձի ու կարիերայի արագ մեկնարկի։ Դասընթացը կառուցված է պարզ ու գործնական՝ համակարգերի կառուցվածք, օպերացիոն համակարգեր, տվյալների բազաներ, ցանցեր և ավտոմատացում: Հիմքում՝ խորացված C/C++, ալգորիթմներ և մաթեմատիկա։ Ավարտելիս ստանում ես հավաստագիր և կարիերային ուղեցույց։

MDP

Military Developer Program — հնարավորություն՝ պարտադիր զինծառայության փոխարեն ՀՀ ՊՆ-ում ծառայելու որպես ծրագրավորող

CI/CD
Linux
C/C++
Git & GitHub
Cloud Computing
Network Structure
Algorithms & Data Structures
Computer Science Fundamentals
Վիրտուալացում և կոնտեյներացում
Մաթանալիզ և գծային հանրահաշիվ

Դասընթացի ծրագիր

Մաթեմատիկայի հիմունքներ

Անգլերեն` A1 և A2 մակարդակ

C ծրագրավորման լեզվի հիմունքներ

Տվյալների ներկայացումը համակարգիչներում

Linux օպերացիոն համակարգի ներքին կառուցվածք

Համակարգչի ներքին կառուցվածք և աշխատանքի սկզբունքներ

Design patterns

Կոմպիլիացիայի մոդել

Մաթանալիզի հիմունքներ

Անգլերեն` B1 մակարդակ

Համակարգային ծրագրավորում

C++ ծրագրավորման լեզվի ներածություն

Օբյեկտ-կողմնորոշված անալիզ և նախագծում (OOAD)

Օպերացիոն համակարգի ռեսուրսների կառավարման ներածություն

C++ (Advanced)

Զուգահեռականություն

Անգլերեն` B2 մակարդակ

Client - Server Architecture

Քեշերի էֆեկտիվ կառավարում

Գծային հանրահաշվի հիմունքներ

Ալգորիթմներ և տվյալների կառուցվածք

Օպերացիոն համակարգի ռեսուրսների կառավարում (Advanced)

Secure Shell

Web Servers

VPN հիմունքներ

Cloud Computing

Ցանցերի կառուցվածք

TCP/IP և OSI Model-ների ներածություն

Մոնիթորինգ

Տվայլների բազաներ

Infrastructure as Code (IAC)

Ansible և ավտոմատացում

Վիրտուալացում և կոնտեյներացում

Ալգորիթմներ և տվյալների կառուցվածք (Advanced)

Շարունակական ինտեգրում և շարունակական տեղակայում (CI/CD)

Դասընթացի պայմաններ

Տևողությունը 16 ամիս
30000 դրամ / ամիս
Շաբաթական 4 օր՝ օրական 2 ժամ

Հաճախ տրվող հարցեր

Դասընթացի ավարտին արդյո՞ք տրվում է հավաստագիր։

Այո։ Thynex Academy-ի բոլոր ուսանողները դասընթացի հաջող ավարտին ստանում են հավաստագիր, որը հաստատում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

Որևէ դաս բաց թողնելու դեպքում ինչպե՞ս կարող եմ այն լրացնել:

Բոլոր դասերը տեսաձայնագրվում են և տրամադրվում ուսանողին, դասը բաց թողնելու դեպքում կարող եք լրացնել այն՝ դիտելով դասի տեսաձայնագրությունը:

Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարել միանվագ՝ ամբողջ դասընթացի համար:

Ոչ, վճարումները կատարվում են ամսական: Դասընթացի համար պետք է վճարել յուրաքանչյուր ամիս 30,000 դրամ՝ կանխավճարային տարբերակով:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է որևէ նախնական գիտելիքներ կամ փորձ այս դասընթացն անցնելու համար:

Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացը նախատեսված է սկսնակների համար և սկսվում է հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ հասկացությունների հիմնական ըմբռնումը կարող է օգտակար լինել:

Արդյո՞ք տնային առաջադրանքները ստուգվում են անհատապես։

Այո։ Յուրաքանչյուր առաջադրանք ստուգվում է դասախոսի կողմից, և ուսանողին տրամադրվում է անհատական feedback՝ առաջընթացը ապահովելու համար։

Արդյո՞ք ուսանողները նախապատրաստվում են հարցազրույցներին։

Այո։ Ուսանողներին տրամադրվում են ցուցումներ և ուղղորդումներ՝ տեխնիկական հարցազրույցներին պատշաճ ներկայանալու և հաջողությամբ հաղթահարելու համար։